00:00:00

Մասիսի գերեզմանատան մոտ «Ֆորդը» ընկել է ջրատարը. 28-ամյա երիտասրադը տեղում մահացել է. վիրավորի վիճակը ծանր է

10:23, 22 դեկտեմբեր 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 01։07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գերեզմանատան մոտակայքում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը․ Արմեն Ս․-ն (ծնված 1992 թ.) տեղում մահացել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Արտակ Դ․-ն (ծնված 1983 թ.) ջրատարից դուրս է բերվել տեղի ուժերով, փրկարարները նրան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները ջրատարից դուրս են բերել Արմեն Ս․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև հոսանքազրկել են ավտոմեքենան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր