00:00:00

Եղեգիսի չգործող դպրոցի պատի փլուզման հետևանքով քաղաքացի է զոհվել

21:31, 21 դեկտեմբեր 2020 Պատահարներ

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 21-ին, ժամը 16։42-ին ահազանգ է ստացել, որ Եղեգիս գյուղի չգործող դպրոցի պատը փլուզվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Եղեգիս գյուղի Կենտրոնական փողոցում գտնվող երկհարկանի դպրոցի ապամոնտաժման աշխատանքներ իրականացնելու ժամանակ փլուզվել է 2-րդ հարկի ներքին պատը (մոտ 20 քմ), ինչի հետևանքով քաղաքացի Լյովա Ղ․-ն (ծնված 1967 թ.) ստացել է մարմնական վնասվածքներ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Լյովա Ղ․-ն հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր