00:00:00

Երևանում թալանել են Վարդան Խաչատրյանի տունը

23:40, 20 դեկտեմբեր 2020 Պատահարներ

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 19:50-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Օրբելի փողոցի տներից մեկի բնակիչ, 60-ամյա Վարդան Խաչատրյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14:00-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, իր տան հետնամասի մուտքի դուռը կոտրել են, մտել տուն և այնտեղից գողություն կատարել: Արդեն տեղում Վ. Խաչատրյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ հյուրասենյակից գողացել են արջի և ձիու բրոնզե արձաններ, 5 հատ արծաթե գդալ, դանակ, պատառաքաղ, մոտ 30 հատ մեխյորե դանակ, պատառաքաղ, գդալ և 3 հատ պղնձե սև վազ: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված տունը պատկանում է հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, Երևանի պետական համալսարանի կրոնագիտության ամբիոնի դասախոս Վարդան Խաչատրյանին: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր