00:00:00

Փրկարարներն ավտոմեքենա են դուրս բերել Սեւանա լճից

10:47, 18 դեկտեմբեր 2020 Պատահարներ

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ Սեւանա լճից դուրս են բերել «BMW» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Հաղորդագրության մեջ ասվում է․ «Դեկտեմբերի 17-ին, ժամը 21։37-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճում հայտնված ավտոմեքենան լճից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ լճից դուրս են բերել «BMW» մակնիշի ավտոմեքենան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր