00:00:00

Շրջակա միջավայրի նախարարը Լիտվայի դեսպանի հետ քննարկել են անտառային քաղաքականության ոլորտում համագործակցությունը

17:03, 15 դեկտեմբեր 2020 Արտաքին քաղաքականություն

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը եւ շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը։ Ողջունելով հյուրերին, նախարար Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ինչպես նաեւ 10 մլն ծառ նախաձեռնությանն արձագանքի համար, ապա վերահաստատել հանձնառությունը եւ պատրաստակամությունը ամենաբարձր մակարդակում սերտ համագործակցություն ապահովել Հայաստանի Հանրապետության եւ Լիտվիայի Հանրապետության միջեւ՝ ի նպաստ շրջակա միջավայրի կայուն զարգացման եւ կառավարման։ Իր հերթին Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի համար ոչ հեշտ հետպատերազմական ժամանակերում շրջակա միջավայրի ոլորտին ուղղված նախաձեռնությունների շարունակական եւ անխափան ընթացքն ապահովելու համար։ Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն շեշտեց, որ հեղափոխությունից ի վեր արձանագրված գործընթացներից ելնելով՝ իրենք նոր համագործակցությունների հեռանկարներ են տեսնում երկու երկրների միջեւ։ Հանդիպմանը քննարկվել են ապագա համագործակցության հեռանկարները եւ ընթացիկ ծրագրերն ու նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները: Մասնավորապես քննարկվել են անտառային քաղաքականության ոլորտում համագործակցության հարցեր։ Լիտվայի Հանրապետությունը հանդիսանում է առաջին երկրներից մեկը, որ պատրաստակամություն է հայտնել տրամադրել 10 000 հատ կեչու տնկի՝ՀՀ Կառավարության 10 մլն ծառ նախաձեռնության շրջանակում։ Քննարկվել են նաեւ լիտվական զարգացման գործընկերության եւ դեմոկրատիայի խրախուսման ծրագրի շրջանակում համագործակցութան հեռանկարները։ Վերամշակման/դեպոզիտային համակարգի ներդրման երկկողմ ծրագրի իրականացման նպատակով ՇՄ նախարարության կողմից հաստատման նամակ է ներկայացվել Լիտվայի բնապահպանական ծրագրերի իրականացման գործակալությանը։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2021թ․ հունվարին։ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ իրականացվել է հանրապետությունում պլաստիկ, ապակյա, թղթե եւ ալյումինե տարաների դեպոզիտային (կանխավճարի) վերադարձման համակարգի ներդրման նախնական վերլուծություն։ Համակարգի ներդրման առաջմղման եւ գործարկման նպատակով նախատեսվում է դեպոզիտային վերադարձման համակարգի ներդրման մոդելի տնտեսական վերլուծություն (հիմնված միջազգային փորձի վրա), ինչի արդյունքում կվերհանվեն երկրի համար առավել նպատակահարմար տարբերակները։ Նախարար Պետրոսյանն առաջարկել է առաջիկայում ձեւավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի երկու երկրների միջեւ փորձի փոխանակման ավելի առարկայական գործընթացով։ Նախարարը տիկին դեսպանին է ներկայացրել հետպատերազմական փուլում շրջակա միջավայրի ոլորտում գերատեսչության առաջնահերթությունները եւ կրկին անգամ պատրաստակամություն հայտնել մեր երկրում Լիտվիայի փորձի տեղակայման եւ բոլոր քննարկված խնդիրների ու դրանց լուծման անհրաժեշտ համագործակցության համար հիքեր ստեղծել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր