00:00:00

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ քարհանքում հայտնաբերվել է 33-ամյա երկրաբանի դին

16:36, 10 դեկտեմբեր 2020 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա․ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ, դեկտեմբերի 9-ին, «Մեղրու տարածքային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից Ոստիկանության Մեղրիի բաժին ստացած ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնից հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է «Լիճքվազ-թեյի հանքավայր» կոչվող տարածք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Նշված վայր մեկնած Ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը «Լիճքվազ-թեյ» ՓԲԸ-ի երկրաբան, Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արմեն Վարդանյանն էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա․ Վարդանյանը նույն օրը նշված հանքավայրի ստորգետնյա հանքի թիվ 16 հանքուղում, ստորգետնյա երկրաբանական աշխատանքներ կատարելիս, քարերի փլուզման հետևանքով՝ մնացել է քարերի տակ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր