00:00:00

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որից 40-ը չի զեկուցվում. 3 հարց գաղտնի է (ուղիղ)

11:07, 10 դեկտեմբեր 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որից 40-ը չի զեկուցվում: Եվս 3 հարց գաղտնի է: Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը. -              ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակելու մասին, -              Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում ներկայացվող հայտարարագրերի նմուշային ձևը և լրացման կարգը հաստատելու մասին, -              Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին, -              Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին, -              Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության դրամաշնորհի II ծրագիր» (Դրամաշնորհ թիվ TF0B3556) նամակ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, -              Գարիկ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից ազատելու մասին, -              Ռազմիկ Թևոնյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ նշանակելու մասին եւ այլ հարցեր:   https://www.youtube.com/watch?v=BBahyjKbs5A&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր