00:00:00

Սիսիան-Երևան ճանապարհին «Honda Fit»-ը 60 մետր գլորվել է ձորը․ 19-ամյա ուղեւորը մահացել է. վիրավորների վիճակը ծանր է

10:39, 10 դեկտեմբեր 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 9-ին, ժամը 20:43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին՝ «Բոչկայի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 31-րդ կմ-ին «Honda Fit» (վարորդ՝ Համլետ Մ․, ծնված 1972 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 60 մ), ինչի հետևանքով վարորդը և ուղևոր Արամ Հ․-ն (ծնված 1972 թ.) ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ ուղևոր Վրեժ Մ․-ն (ծնված 2001 թ.) տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, Արամ Հ․-ին և Վրեժ Մ․-ի դին․ վերջինիս դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները տեղափոխվել են Սիսիանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր