00:00:00

Շինուհայր գյուղի մոտ«ՎԱԶ-2121»-ը սահել է մոտակա ձորը․ վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից 130 մ հեռու

17:38, 09 դեկտեմբեր 2020 Պատահարներ

Դեկտեմբերի 9-ին` ժամը 02։34-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորը։ Փրկարարները Շինուհայր գյուղի վերջնամասում գտնվող ձորում՝ ավտոմեքենայից մոտ 130 մ հեռավորության վրա, հայտնաբերել են վարորդի (Սեյրան Վ․, ծնված 1961 թ․) դին և դուրս բերել ձորից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր