00:00:00

Երեւան-Իջեւան ճանապարհին բախվել են «Range Rover»-ն ու «ԶԻԼ»-ը․ կան զոհեր եւ տուժածներ

10:43, 08 դեկտեմբեր 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 04:14-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Range Rover» եւ «ԶԻԼ» (վարորդ՝ Շահեն Գ․, ծնված 1978 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորի դին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Սեւանի ԲԿ։ Փրկարարները «Range Rover» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորներ Արարատ Մ․-ն (ծնված 1956 թ․) եւ Մովսես Մ․-ն (ծնված 1963 թ․) տեղափոխվել են Սեւանի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս են գրվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր