00:00:00

Նար-Դոս-Խորենացի խաչմերուկում բախվել 4 ավտոմեքենա. Կա 3 վիրավոր

11:23, 08 դեկտեմբեր 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 7-ին, ժամը 23:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նար-Դոսի եւ Խորենացու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Ժորա Ա․, ծնված 1995 թ․), «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Հրայր Խ․, ծնված 1998 թ․), «Infiniti» (վարորդ՝ Ռոման Ա․, ծնված 1997 թ․) եւ կայանած «Mitsubishi ASX» մակնիշների ավտոմեքենաները։ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հրայր Խ․-ն եւ ուղեւոր Արմեն Մ․-ն (ծնված 2000 թ․) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ժորա Ա․-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida», «ՎԱԶ-2121» եւ «Infiniti» մակնիշների ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր