00:00:00

Էստոնիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ փոխնախարարին

00:15, 08 դեկտեմբեր 2020 Արտաքին քաղաքականություն

Դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Էստոնիայի նորանշանակ դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորեց Ռինա Կալյուրանդին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կունենա հայ-էստոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում: Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ դեսպան Կալյուրանդին Ավետ Ադոնցին փոխանցեց Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի ողջույնները: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ առանձնակի շեշտելով առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի ոլորտում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Կողմերն անդրադարձան ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների հետ կապված հարցերին: ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի և առաջացած հումանիտար ճգնաժամի մասին: Վերջինս այս առնչությամբ կարևորեց միջազգային հանրության հնարավորինս լայն աջակցությունը: Էստոնիայի նորանշանակ դեսպանը հույս հայտնեց, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունները կշարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ԱԳ նախարարի տեղակալն ու Էստոնիայի դեսպանը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր