00:00:00

Շվեդիան եւ Հայաստանը շարունակական համագործակցության ավանդույթ են ձեւավորում. ԱԻՆ

00:05, 08 դեկտեմբեր 2020 Արտաքին քաղաքականություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ 1988 թ․ Սպիտակի ավերիչ երկրաշարժից 32 տարի անց Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալությունը՝ MSB-ն, վերադարձել է Հայաստան՝ աջակցելու Արտակարգ իրավիճակների նախարարությունում բնակչության պաշտպանության համակարգի զարգացմանը։ «Ես հպարտ եմ, որ այս առաքելության մաս եմ կազմում։ Հայաստանում մեր գործընկերը՝ ԱԻՆ-ը, այս ծրագիրն իրականացնելու ցանկություն է հայտնել, որը նախարարության հնարավորությունները զարգացնելու կարեւոր գործոն է։ Ես անհամբերությամբ եմ սպասում բնակչության պաշտպանության կարեւոր բնագավառում մեկս մյուսից սովորելու եւ զարգանալու այս գործընթացին»,- ասել է Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Ջոն Անդերսենը, որը Հայաստան է գործուղվել Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալությունից՝ ծրագրի իրականացումը ղեկավարելու համար։ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գնդապետ Հովհաննես Եմիշյանի գնահատմամբ՝ խորհրդանշական է բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի կառավարման ոլորտում այս նոր Թվինինգ ծրագրի մեկնարկի մասին հայտարարել Սպիտակի երկրաշարժի հիշատակման օրը. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում դիմակայունության ամրապնդման եւ պատրաստվածության բարձրացման ուղղությամբ այս համագործակցության հնարավորությունը մեր շվեդ եւ լիտվացի գործընկերների հետ»,- նշել է գնդապետը։ Ծրագրի տեւողությունը երկու տարի է։ Այն բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից. • Բնակչության պաշտպանության իրավական եւ օրենսդրական շրջանակի բարելավում • Բնակչության պաշտպանության համապարփակ համակարգի արդյունավետության բարելավում • Կարողությունների զարգացում մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը եւ զարգացումը ապահովելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր