SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 1-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։
Ժամը 21։00-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի այգում վիրավոր քաղաքացի կա։ Մինչ կժամանեին ոստիկանները, այդ քաղաքացին հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 60-ամյա Ատոմ Ղարիբյանն է։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև անհայտ տիպի ատրճանակ։ Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: