00:00:00

Արագածոտնում Mercedes–ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել․ մեքենայից 30 մ հեռավորության վրա հայտնաբերվել է վարորդի դին

10:52, 02 դեկտեմբեր 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 1-ին, ժամը 23:14-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Գ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 30 մ հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել՝ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր