00:00:00

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

20:59, 01 դեկտեմբեր 2020 Պատահարներ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 12։24-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի նախկին «Կիրովական» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 1-ին կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Հովհաննես Մ․), «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Արթուր Վ․) և «Volkswagen Golf» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մհեր Հ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից, այնուհետև վարորդ Հովհաննես Մ․-ն և ուղևոր Մհեր Հ․-ն հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր