00:00:00

Արմեն Սարգսյանը նամակ է հղել Պուտինին՝ աջակցելու հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցում

19:35, 30 նոյեմբեր 2020 Արտաքին քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահ Սարգսյանի նամակում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի հասարակությունն ու սփյուռքը խիստ անհանգստացած են ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակով: Ռուսաստանի նախագահի միջնորդությունը մեծ աջակցություն կլինի Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զինվորականներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինները վերադարձնելու չափազանց զգայուն խնդրի լուծման գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր