00:00:00

Ավտովթար Դիլիջանում․ կան տուժածներ

17:14, 25 նոյեմբեր 2020 Պատահարներ

Նոյեմբերի 25-ին, ժամը 14։03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արմեն Հ․, ծնված 1967 թ․) եւ «Nissan Patrol» (վարորդ` Լեւոն Ա., ծնված 1959 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդներ Արմեն Հ․-ն եւ Լեւոն Ա․-ն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենաներից եւ շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակեն են գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր