00:00:00

Գյումրիում ոստիկաններ են վրաերթի ենթարկել

01:37, 22 ապրիլ 2018 Պատահարներ

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Գյումրիում նախօրեին երկու ոստիկաններ են վրաերթի ենթարկվել։ Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներ են ստացել,իսկ վրաերթը ենթարկելու մեջ կասկածվում է ցուցարար։ Սույն տեղեկությունը մեզ  հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։ «Նման դեպք գրանցվել է ապրիլի 20-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, երբ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցում վրաերթի է ենթարկել նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության երկու ծառայողի։ Վարորդը դեպքի վայրից դիմել փախուստի»,-ասաց Ջանոյանը: Ինչ վերաբերում է վրաերթի ենթարկված ոստիկաններին, ապա  Ջանոյանը նշեց, որ  նրանք տեղափոխվել են հիվանդանոց,իսկ վարորդի ինքնությունը պարզվել է.«Նա  1991թ. ծնված Արտաշես Դ.-ն է, ով հայտնաբերվել և ձերբակալվել է»։ Ոստիկանությունից հայտնեցին,որ կատարվում է նախաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր