00:00:00

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ

19:49, 23 նոյեմբեր 2020 Պատահարներ

Նոյեմբերի 23-ին, ժամը 15։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Ե․, ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 3 մ) եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով վարորդը տեղում մահացել է: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր Գեղամ Ի․-ին (ծնված 2006թ․) եւ Նարեկ Ե․-ի դին։ Տուժածը տեղի ուժերով տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր