Նարեկ Մալյանը նախ նշեց, որ նրանք ոստիկաններ չեն, որովհետև իսկական ոստիկանները տարբերանշաններ են ունենում, որ իմանաս՝ մարդը որ ստորաբաժանումից է: «Այդ «Չինական ոստիկանները որևէ կապ չունեն իրավապահ համակարգի հետ, իրենք «լևի» շորերը քաշել են իրենց վրա, որովհետև այս դավաճան իշխանության վերջին հենարանը մնացել են այդ կեղծ ոստիկանները, որոնք, ըստ իմ տեղեկությունների, ոմն օլիգարխի հավաքագրած տղերք են»,- ասաց Մալյանը և չբացառեց, որ նրանք որևէ ժամանակ աշխատած լինեն ոստիկանությունում, սակայն հիմա իրավապահ համակարգում չկան:
Նա ևս մեկ անգամ ասաց, որ դրանք հայտնի օլիգարխի կողմից հավաքագրված մարդիկ են և սխեմա առաջարկեց, թե ինչպես կարելի է վնասազերծել նրանց: «Այդ «ոստիկանները» բոլոր հանրահավաքների ժամանակ կան, կոչ եմ անում, 2-3 հոգանոց խմբերով մոտենալ նրանց, մեկ հոգին թող բարձրացնի դիմակը, մյուսները նկարեն դեմքերը: Դեմքները նկարում եք, դնում եք համացանց, միանգամից դառնում են «կուռկուռի ձագ»: Դուք նախաձեռողը եղեք, մի թողեք իրենք մոտենան, դուք մոտենում եք այդ «չինական ոստիկանին», մասկեն հանում եք, նկարում եք ու գցում եք ֆեյսբուք: Ես դա արել եմ, դա օգնում է: Ես դա արել եմ ու անելու եմ, այնպես չէ, որ չեմ արել, ձեզ կոչ եմ անում: Մի վախեցեք, դուք պատասխանատվության չեք ենթարկվի, քանի որ նրանք ոստիկաններ չենք: Պետք է իդենտիֆիկացնենք նրանց, որ կարողանանք պատասպանատվության ենթարկել»,- շեշտեց նա: