00:00:00

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «Toyota Camry»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և ձորակից մոտ 10 մ գլորվելով՝ հայտնվել Վանաձորի երկաթգծի Վանաձոր-Փամբակ վազուրդի 3-րդ պիկետում. կա տուժած

10:20, 20 նոյեմբեր 2020 Պատահարներ

Նոյեմբերի 20-ին, ժամը 07։16-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Toyota Camry» (վարորդ՝ Արթուր Ս․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ձորակից մոտ 10 մ գլորվելով հայտնվել Վանաձոր քաղաքի երկաթգծի Վանաձոր-Փամբակ վազուրդի 2469 կմ-ի 3-րդ պիկետում։ Մինչ փրկարաների կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր