00:00:00

Վահրամ Բաղդասարյանի կալանավորումը դատարանը մերժեց

11:29, 16 նոյեմբեր 2020 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց ՀՀԿ գործիչ Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` միևնույն ժամանակ դատարանը ոչ իրավաչափ համարեց Բաղդասարյանի ձերբակալությունը։ Հիշեցնենք, որ Բաղդասարյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։ Նոյեմբերի 15-ին Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել: Փաստաբանը հայտարարել է, որ մեղադրանքը որեւէ ընդհանրություն չունի իրավաբանության հետ: Հիշեցնենք, որ նույն գործով ձերբակալվել էր նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որի ձերբակալություն դատարանը եւս ոչ իրավաչափ էր համարել ու ազատել արգելանքից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր