00:00:00

Ռուս խաղաղապահների տեղափոխող 20 ինքնաթիռ վայրէջք է կատարել Երևանում

10:43, 16 նոյեմբեր 2020

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 18 Ил-76 և 2 Ан-124 «Руслан» ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում: Ինքնաթիռները տեղափոխել են 15-րդ խաղաղապահ բրիգադի զինծառայողների, ինչպես նաև տեխնիկա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողության շրջանակներում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից Հայաստան է տեղափոխվել 58 միավոր զրահատրանսպորտ, ամենագնաց բեռնատար մեքենաներ, ավտոցիստեռներ և էքսկավատորներ, նյութատեխնիկական ապահովման այլ միջոցներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր