00:00:00

Վահրամ Պողոսյանը հեռացրել է Աննա Հակոբյանի և Մովսես Հակոբյանի միջև «հայտնի միջադեպի» մասին գրառումը

21:54, 15 նոյեմբեր 2020

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր գրառում էր արել, որում անդրադարձել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և գեներալ Մովսես Հակոբյանի միջև «հայտնի միջադեպին»։ Սակայն, ինչպես պարզվում է, խոսնակը հեռացրել է իր այդ գրառումը: Գրառման մեջ սա էր շարադրված. «Հանուն արդարության այսօր կանդրադառնամ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին տարածված մեկ միֆի, որ իբր մասնակցում էր ռազմական խորհրդի նիստերին և դրանցից մեկի ժամանակ միջադեպ է եղել գեներալ Մովսես Հակոբյանի հետ: Իրականում Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ Արցախում գտնվելու օրերին ներգրավված էր բացառապես թիկունքային աշխատանքներով: «Հայտնի միջադեպ»-ի մասին խոսակցություններին մեկ անգամ արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալու՝ չբարձրաձայնելով իրականությունը, ինչը պատերազմի օրերին անթույլատրելի էր: Մովսես Հակոբյանի Արցախից առժամանակ բացակայելու փաստը ոչ թե որևէ խոսակցության, այլ կորոնավիրուսային հիվանդության և դրան հետևած թոքաբորբի պատճառով էր: Այս համատեքստից դուրս մնացած խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր