00:00:00

Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

18:12, 15 նոյեմբեր 2020 Իրավական

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Վահագն Գասպարյանը։ Նա նշեց, որ ցանկացած հանցագործության դեպքում հանցագործության նախապատրաստումը ենթադրում է կոնկրետ անձի գործողություններ. պարզ չէ, թե ինչ է իր պաշտպանյալը արել։ Նա նաև տեղեկացրեց, որ դատական նիստը, որի ընթացքում պետք է քննարկվի կալանավորման որոշումը, հետաձգվել է, որովհետև անհրաժեշտ էր ծանոթանալ նյութերին։ Դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 15-ին ժամը 18։30-ին։ Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու հատկանիշներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր