00:00:00

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ կան տուժածներ

10:41, 15 նոյեմբեր 2020 Պատահարներ

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 14-ին, ժամը 05։04-ին  տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվար և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Սաթենիկ Բ․, ծնված 1998 թ․) և «Mercedes C» (վարորդ՝ Սամվել Ա․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր