00:00:00

Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությունը բաց ձևաչափով կանցկացվի

19:30, 14 նոյեմբեր 2020

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությունը կանցկացվի բաց ձևաչափով՝ պահպանելով բոլոր սանիտարական միջոցառումները: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է դերասանի պաշտոնական ներկայացուցիչ և ընկեր Արթուր Սողոմոնյանը: «Արարողությունը բաց է լինելու: Սակայն կպահպանվեն նախազգուշական բոլոր միջոցառումները: Այդ իսկ պատճառով խնդրանք երկրպագուներին՝ եկե՛ք դիմակներով»,- ասել է Սողոմոնյանը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին: Հիշեցնենք, որ դերասանը կյանքից հեռացել է շաբաթ 85 տարեկան հասակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր