00:00:00

Ռուսաստանի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսով հիվանդ տարեց մի տղամարդ է դաժանորեն սպանվել

20:30, 14 նոյեմբեր 2020 Աշխարհ

Նոյեմբերի 14-ի գիշերը Վոլգոգրադի մարզի Սվետլոյարսկի կենտրոնական շրջանային հիվանդանոցում հայտնաբերվել է 87-ամյա տղամարդու դին: Տեղեկացված աղբյուրն «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ ժամը 2:00-ին բուժքույրն այցելել է հիվանդին, եւ ամեն ինչ հանգիստ է: Իսկ ժամը 4:00-ին նրան մահացած են գտել` աշխատող թթվածնային դիմակով եւ դանակի վնասվածքով կրծքավանդակի հատվածում: Գործակալության զրուցակցի խոսքով` հոկտեմբերի 29-ին տղամարդը, նոյեմբերի 8-ին առողջական վիճակի վատթարացումից հետո, բուժման նպատակով ընդունվել էր վերակենդանացման բաժանմունք: Առողջական վիճակի բարելավումից հետո նրան տեղափոխել էին հիվանդասենյակ` թթվածին ստանալու համար: Վոլգոգրադի մարզի ՌԴ ՔԿ քննչական վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ դիակի հայտնաբերման փաստով քննիչները նախաքննություն են սկսել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր