00:00:00

Վրաստանի իշխանությունները մտադիր չեն կրկնակի ընտրություններ անցկացնել՝ չնայած երկրում շարունակվող ցույցերին

19:12, 14 նոյեմբեր 2020 Աշխարհ

Վրաստանի իշխող «Վրասցական երազանք՝ ժողովրդավաական Վրաստան» կուսակցությունը կրկնակի խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականություն չի տեսնում՝ չնայած ընդդիմության պահանջին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին շաբաթ հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: ««Վրացական երազանքը» կասկածի տակ չի դնում ազատ ընտրություններում վրաց ժողովրդի արտահայտած կամքը և չի դիտարկում կրկնակի ընտրություններ անցկացնելու հարցը»,- ասել է Կալաձեն: Ընդդիմությունն ու նրա կողմնակիցները մտադիր են ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցեր անցկացնել մինչև նոյեմբերի 8-ը: Ցույցերը տեղի են ունենալու ինչպես խորհրդարանի շենքի մոտ, այնպես էլ ԿԸՀ-ի: Հիշեցնենք, որ այսօր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները և նրանց աջակիցները նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով հերթական բողոքի ակցիան են անցկացնում խորհրդարանի շենքի առջև: Խորհրդարանական ընտրությունները երկրում կայացել են հոկտեմբերի 31-ին: Ըստ հրապարակված արդյունքների՝ ձայների մեծամասնությունը ստացել է իշխող կուսակցությունը: Ընդհանուր առմամբ, խորհրդարանում տեղ է ստացել 7 կուսակցություն և 2 դաշինք: Երկրի 17 շրջաններում նախատեսվում է ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր