00:00:00

Հարավային Կորեայում թռչնագրիպի վտանգավոր շտամի հայտնաբերման եւս մի դեպք է հաստատվել

22:35, 14 նոյեմբեր 2020 Աշխարհ

Կորեայի Հանրապետության իշխանությունները շաբաթ օրը հաստատել են այս տարի H5N8 թռչնագրիպի վիրուսի խիստ ախտածին շտամի հայտնաբերման չորրորդ դեպքը երկրում: Այս մասին Yonhap-ին հայտնել են երկրի պարենի, գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարարությունից: Դրա տվյալներով` վիրուսը հայտնաբերվել է վայրի բադերի քակորի մեջ Կյոնգիդո նահանգի մայրաքաղաք Իչհոն քաղաքի մերձակայքում: Բացի այդ, ուսումնասիրվում է թռչնագրիպի շտամի հայտնաբերման եւս վեց դեպք: Անալիզների արդյունքները կստացվեն մի քանի օր անց, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 2016-ի նոյեմբերին բարձր պաթոգենության շտամի վիրուսը զանգվածային էպիզոոտիայի հանգեցրեց: Կորեայի Հանրապետությունում հաջորդ չորս ամիսների ընթացքում 38 միլիոն տնային թռչուն ոչնչացվեց, ինչը սննդամթերքի դեֆիցիտի եւ դրանց գների բարձրացման հանգեցրեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր