«Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումն այդքան էլ հեշտ չի լինի», - ասել է Միտրոֆանովան, որը նախկինում զբաղեցնում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը:
Նրա խոսքով՝ «այս տարածքում Համաշխարհային ժառանգության օբյեկտներ չկան»:
«Միևնույն ժամանակ, հատուկ խնդրանքով, հնարավոր է Համաշխարհային ժառանգության կենտրոնի (ՅՈՒՆԵՍԿՕ) կողմից փորձագետների ներգրավել», - ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարականների դեսպանը: