00:00:00

Մոնրեալ քաղաքում ոստիկանությունը տարհանել է շենքը, որտեղ, ըստ լուրերի, կարող են պատանդառված քաղաքացիներ լինել

01:40, 14 նոյեմբեր 2020 Աշխարհ

Կանադայի Մոնրեալ քաղաքի ոստիկանությունը հաղորդել է, որ  Ubisoft համակարգչային խաղեր արտադրող ընկերության շենքում դեռևս վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ոստիկանության թվիթերյան գրառմանը: «Մենք այս պահին մարդկանց տարհանում ենք շենքից»,- նշվում է հաղորդագրությունում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կանադայի Մոնրեալ քաղաքի ոստիկանությունը թվիթերյան էջում բնակիչներին կոչ է արել խուսափել Ubisoft ընկերության գրասենյակին հարող շրջանից, որտեղ ոստիկանական հատուկ գործողություն է իրականացվում: «Ոստիկանական գործողությունը շարունակվում է: Մենք մարդկանց խնդրում ենք խուսափել այդ շրջանից: Ոստիկանությունն այս պահին ստուգում է տեղեկությունը, մանրամասներն ավելի ուշ կլինեն»,- նշվում է հաղորդագրությունում: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ոստիկանությունը շրջափակել է Մոնրեալում գտնվող, նշված ընկերության շենքը, որտեղ, հնարավոր է, պատանդառված քաղաքացիներ լինեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր