00:00:00

Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ. ՀՀ վարչապետ

22:32, 13 նոյեմբեր 2020

Համատեղ հայտարարության որոշումն, ըստ էության, մարտական գործողությունների օպերատիվ կառավարման տրամանաբանության մեջ է տեղի ունեցել, Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նույնն է, եթե ասենք՝ մեր ստորաբաժանումը ինչ-որ մի տարածքից հետ է քաշվել, կամ ինչ-որ տարածքում որոշել է գրոհել՝ ինչո՞ւ այդ հարցը չի քննարկվել ԱԺ-ում», - ասաց նա: Փաշինյանի խոսքով՝ փաստաթութը ոչ միայն հանձնելու, որքան պահպանելու մասին է, ստեղծվել է մի իրավիճակում, երբ կանխատեսելի կորուստները, ռազմական գնահատականով, անխուսափելիորեն պետք է տեղի ունենային: Անդրադառնալով քննարկումներին՝ վարչապետն ասաց, որ քննարկման տրամանաբանությունը պետք է հասկանալ. «Ի՞նչ են առաջարկում անել՝ հետ պտտե՞լ, վերսկսե՞լ ռազմական գործողությունները, թե՞ ինչ սցենարով գնալ»: Վարչապետի խոսքով՝ քննարկում, որպես այդպիսին, դեռ նոր պետք է սկսվի. «Քննարկումը դիվանագիտական բնույթի է, դա, կարծում եմ, տեղի կունենա շատ երկար, որովհետև ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել, որ սա ռազմական գործողությունների դադարի մասին փաստաթուղթ է»:
Փաշինյանն ընդգծեց, որ սա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ: «Կան նախադասություններ, որոնք պետք է դառնան քաղաքական բովանդակություն: Այդ փուլում քննարկումներ տեղի կունենան, այդ դեպքում էլ քննարկման հիմանական ֆորմատը լինելու է կառավարության ներսում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր