00:00:00

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ. Ռոնալդուն կխաղա մինչև 41 տարեկան

03:37, 14 նոյեմբեր 2020 Սպորտ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆիզպատրաստության նախկին մարզիչ Միկ Կլեգը գովեստի խոսքեր է ասել Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին: «Ռոնալդուից առաջ կազմվածքի առումով լավագույն ֆուտբոլիստը, որի հետ ես աշխատել էի, Ռայան Գիգզն էր: Նա ամենաուժեղն էր և նույնպես մեծ ուշադրություն էր դարձնում դետալներին: Եթե Գիգզը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղաց մինչև 40 տարեկան, ապա Ռոնալդուն դա կարող էր անել մինչև 41 տարեկանը: Նա միակն էր, որն ի զորու էր գերազանցել Գիգզի բարձր մակարդակը: Ռոնալդուն կշարունակի փոխել իր խաղաոճը, ինչպես դա անում էր Գիգզը: Նա կշարունակի մնալ բարձունքում և կգերազանցի Բիզանի 805 գոլ խփելու ռեկորդը: Կրիշտիանուն շատ է աշխատում, շատ ուշադիր է իր վերականգնման ժամանակի ու քնի հանդեպ: Նա ունի խոհարար, որը գիտի՝ ինչպես հաղթահարել սթրեսը: Նա հսկայական ուշադրություն է դարձնում դետալներին: Այդ ամենը գաղտինք չէ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը: Հիշեցնենք, որ 35-ամյա Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2003-2009-ը: Կարիերայի ընթացքում նա անցկացրել է 855 հանդիպում, դարձել 644 գոլի ու 223 գոլային փոխանցման հեղինակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր