00:00:00

Զոհրաբյանը դիմել է Դավթյանին. ֆեյք զինվորականի սպառնալից կոչերի հետքերով

01:48, 14 նոյեմբեր 2020 Քաղաքականություն

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, պահանջելով քրեական գործ հարուցել այսօր կառավարական ամառանոցի դիմաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում արցախցիների հասցեին սպառնալիքներ և վիրավորական հայհոյանքներ հնչեցնող քաղաքացուն: Նշենք, որ խոսքը վերաբերում է Ռուստամ Ավագյանին:   Irakanum.am-ի հետ զրույցում Զոհրաբյանը տեղեկացրեց, որ հիշյալ անձի համապատասխան տեսանյութն ուղարկել է եվրոպական բոլոր կառույցներին։ Ի դեպ ավելի ուշ պարզվեց, որ կառավարական ամառանոցի մոտ ԱԱԾ աշխատակիցների «հսկողության» ներքո հայտարարություւներ անող Ավագյանը որեւէ անգամ պատերազմի դաշտում չի եղել եւ ֆեյք զինվորական է եղել։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր