00:00:00

Ռուսաստանի ԱԻՆ-ը պատրաստ է աերոմոբիլ հիվանդանոց ուղարկել Ղարաբաղ

20:47, 13 նոյեմբեր 2020

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է աերոմոբիլ հիվանդանոց եւ անձնակազմ տեղափոխել Ղարաբաղ` տեղական բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար, հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչյովը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծմանը նվիրված խորհրդակցության ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Անհրաժեշտության դեպքում տեղական բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար (նրանք պատրաստ են) նաեւ աերոմոբիլ հիվանդանոց տեղափոխել»,- ասել է Զինիչյովը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր