00:00:00

Մեր խայտառակության հաստատմանը մնաց 2 օր, բոլորս պահանջում ենք վարչապետ կոչվածի հրաժարականը. Կարին Տոնոյան

14:41, 13 նոյեմբեր 2020

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի։ «Այսօր ամսի 13-ն է, մեր խայտառակության հաստատմանը մնաց 2 օր, 2 օր՝ Հայրենիքի կորստի անգամ փոքրագույն նվազեցման շանսով՝ Բոլորս պահանջում ենք վարչապետ կոչվածի հրաժարականը: Փրկե՛նք մեզ և մեր հայրենիքը այդ նվաստացուցիչ փաստաթղթից, փրկենք մեր պատիվն ու արժանապատվությունը»,– գրել է Կարին Տոնոյան, ում որդին նույնպես զոհվել է Արցախի պատերազմում: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, ըստ որի՝  Արցախի մի մասը, ինչպես նաև հարակից շրջանները հանձնվում են Ադրբեջանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր