00:00:00

Խարկովում տղամարդը սպառնում է նռնակ պայթեցնել իր տանը խուզարկություն կատարելու պատճառով

14:50, 13 նոյեմբեր 2020 Աշխարհ

Խարկովում տղամարդը նռնակով սպառնում է ոստիկաններին, որոնք նրա տուն են եկել խուզարկության նպատակով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով  Ուկրաինայի ազգային ոստիկանության տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը: «Այսօր ժամը 08:50-ին (Երևանի ժամանակով  10:50-ին) ոստիկանության Օսնովյանսկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները եկել են թաղամասի բնակչի տուն` խուզարկություն կատարելու համար: Տղամարդը նռնակով դուրս է եկել ոստիկանության դիմաց և սպառնում է պայթեցնել այն», - ասված է հաղորդագրության մեջ: Դեպքի վայր են մեկնել մարզային և շրջանային ոստիկանության ղեկավարությունը, քննչական-օպերատիվ խումբը,  վարչակազմի աշխատակիցներ, պայթուցիկ նյութերի բաժնի փորձագետներ և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները: Սկսվել է ոստիկանության «Որոտ» հատուկ գործողությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր