00:00:00

Մոնտեվիդեոյի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը

13:41, 13 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարմինը բանաձևին հավանություն է տվել միաձայն: Հրապարակված տեքստում նշվում է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից ստորագրված համաձայնությունը ոչ թե ՄԱԿ-ի կողմից հաստատված հավաստի հավասարակշռված  բանակցությունների, այլ ուժի անօրինական գործադրման հետևանք է, ինչը ստիպում է զիջել այնպիսի հողեր, որոնք պատմական ժառանգություն են, և այնտեղ հազարամյակներ ի վեր բնակվել են հայեր: Մասնավորապես, նշվում է, որ մարմինը կոչ է անում միջազգային հանրությանը հարգել Արցախի կարգավիճակը՝ որպես անկախ պետություն, ինչը խաղաղ կարգավորման իրական ուղին է, ինչն էլ կայուն խաղաղություն է ապահովելու Արցախի ու Հայաստանի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր