00:00:00

Պեսկով. Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունից կարելի էր խուսափել, եթե ավելի վաղ առաջարկված կարգավորման բանաձևերը կյանքի կոչվեին

13:30, 13 նոյեմբեր 2020 Աշխարհ

Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունից կարելի էր խուսափել, եթե ավելի վաղ առաջարկված կարգավորման բանաձևերը, այդ թվում` Ռուսաստանի, կյանքի կոչվեին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: RT հեռուստաալիքի YouTube-ի ալիքին  տված հարցազրույցում նա նշել է, որ Բաքուն Թուրքիայի աջակցությամբ հայտարարել է, որ հնարավոր է համարում ռազմական մեթոդները ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար, և, ելնելով դրանից, սկսել է ռազմական գործողություն: «Գիտեք, որ այս ռազմական գործողությանը նախորդել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, առաջին հերթին, Ռուսաստանի համանախագահների կողմից կարգավորման որոշ բանաձևեր առաջարկելու փորձեր: Այս բանաձևերը կային, դրանք քաջ հայտնի են միջազգային բանակցային գործընթացի մասնակիցներին, բայց, ցավոք, դրանք չաշխատեցին այս կամ այն պատճառով», - ասել է Պեսկովը: Ըստ նրա, «եթե այդ բանաձևերը կյանքի կոչվեին նույնիսկ երկու տարի առաջ, ապա, հավանաբար, այս արյունալի պատերազմը չէր լինի, և հնարավոր կլիներ խուսափել ավելի քան հազար հայ ր ադրբեջանցի երիտասարդների մահից»: Սակայն նա չի հստակեցրել, թե դրանք ինչ բանաձևեր են: «Չեմ կարծում, որ կարող եմ դրանց անունները տալ: Ավելին, դրա կարիքը հիմա երևի չկա»,- նշել է նա: Պեսկովն ընդգծել է, որ շփման խմբի բոլոր համանախագահող երկրները չեն կիսում Բաքվի մոտեցումը, և բոլոր երկրները պնդում են, որ հակամարտության կարգավորման միակ հնարավոր ճանապարհը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են: «Ինչին, ըստ էության, բոլորը փորձում էին համոզել Ալիևին: Գիտեք, որ կար երեք նախագահների՝ Պուտինի, Թրամփի և Մակրոնի անհապաղ, շատ կարևոր հայտարարությունը: Ֆրանսիան առանձին ջանքեր գործադրեց: Վաշինգտոնն առանձին ջանքեր գործադրեց, սակայն ընդհանուր ջանքերին համահունչ: Դա, հավանաբար, նույնպես մեծ ներդրում ունեցավ կոնսենսուս գտնելու հարցում», - ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր