00:00:00

Ջո Բայդենը կարող է Հիլարի Քլինթոնին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ նշանակել

13:19, 13 նոյեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը կարող է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին առաջադրել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցչի պաշտոնում, հայընում է  The Washington Post-ը: Պարբերականը գրում է, որ Քլինթոնն այս պաշտոնի հիմնական թեկնածուների շարքում է, քանի որ նրա նշանակումն էապես կբարձրացնի Միացյալ Նահանգների հեղինակությունը Կազմակերպությունում: Ավելի վաղ Քլինթոնը, պատասխանելով հարցին` արդյոք նա կհամաձայնի աշխատել Բայդենի վարչակազմում, եթե վերջինս հաղթանակ տանի, ասել էր, որ «պատրաստ է օգնել ինչով կարող է»:
Քլինթոնը նախկինում զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կառավարման տարիներին: Այդ ժամանակ Բայդենը զբաղեցնում էր երկրի փոխնախագահի պաշտոնը: 2016-ին նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնն առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն պարտվել էր Դոնալդ Թրամփին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր