00:00:00

Կրեմլում բացատրել են՝ ինչու է Մոսկվան ընդունել Բաքվի` խոցված Մի-24 ուղղաթիռի համար ներողությունը

12:05, 13 նոյեմբեր 2020 Աշխարհ

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Բաքվի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպը՝ հայտարարելով, որ, իր կարծիքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վայրկենական արձագանքը և անկողմնակալ հետաքննություն անցկացնելու ու մեղավորներին պատժելու պատրաստակամությունը թույլ են տվել ընդունել Բաքվի ներողությունը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ «Սա իսկապես աղետ է, ողբերգություն։ Զոհվել են մեր երկու զինծառայողները։ Այս դեպքում ակնհայտ է, որ ադրբեջանցիների ակնթարթային արձագանքը, Ադրբեջանի նախագահի ակնթարթային արձագանքն ու անկողմնակալ հետաքննություն անցկացնելու և մեղավորներին պատժելու Ադրբեջանի պատրաստակամությունը թույլ են տվել ընդունել այս ներողությունները»,- ասել է Պեսկովը RT Россия յութուբյան ալիքին տված հարցազրույցի ժամանակ։ Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում ընկած ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է: «Նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանկով 17:30-ի սահմանում, Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ թռչելիս Երասխ բնակավայրի մոտակայքում՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանի մոտ, ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցվել ցամաքից շարժական զենիթահրթիռային համակարգից միջոցով: Կատարվածի հետևանքով ուղղաթիռը կործանվել է՝ ընկնելով լեռնային տեղանքում»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր