00:00:00

Մայք Պոմպեոն կայցելի Գոլանի բարձունքներ եւ Արեւմտյան ափի իսրայելական բնակավայրեր

11:34, 13 նոյեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաջորդ շաբաթ Իսրայել այցի շրջանակում կայցելի Գոլանի բարձունքներ եւ Արեւմտյան ափի իսրայելական բնակավայրեր, հայտնում է Axios-ը։ Դրանով Պոմպեոն կդառնա ԱՄՆ առաջին պետքարտուղարը, որը կայցելի տարածքներ, որոնք միջազգային հանրությունը համարում է Իսրայելի կողմից անօրինականորեն օկուպացված։ Կարծիք կա, որ Պոմպեոն մտադիր է հանրապետականների կողմից իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականի նախագահական ընտրություններում, եւ Գոլանի բարձունքներ ու Արեւմտյան ափ այցելելու ծրագրված երթուղին նրան հնարավորություն է տալիս ուժեղացնելու իր դերը Իսրայելի նկատմամբ Թրամփի վարչակազմի քաղաքականության փոփոխության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը պաշտոնապես ճանաչել է 2019 թվականի մարտին, ինչը փոխել է ԱՄՆ քաղաքականությունը, որը տարածքն օկուպացված էր համարում այն ժամանակից ի վեր, երբ Իսրայելը 1967 թվականի Վեցօրյա պատերազմում այն զավթեց Սիրիայից։ Axios-ը հայտնում է, որ Պոմպեոն, ինչպես սպասվում է, Արեւմտյան ափին կայցելի Պսագոտ բնակավայրի գինու գործարան։ Թրամփի վարչակազմը հոկտեմբերին չեղարկել էր իսրայելական բնակավայրերում գիտական, հետազոտական եւ գյուղատնտեսական նախագծերի մեջ ԱՄՆ ներդրումների սահմանափակումները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր