00:00:00

Կա՞ գոնե մեկ զինվորական, որ պատրաստ է հրաժարական տալ մեր այս ռազմական պարտության համար. Թաթուլ Հակոբյան

11:23, 13 նոյեմբեր 2020

Կա՞ գոնե մեկ զինվորական, որ պատրաստ է հրաժարական տալ մեր այս ռազմական պարտության և ազգային ողբերգության համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Կա՞ գոնե մեկ դիվանագետ, որ պատրաստ է հրաժարական տալ մեր այս դիվանագիտական տապալման և ազգային ողբերգության համար, Կա՞ գոնե մեկ պետական քարոզչություն իրականացրած պրոպագանդիստ, որ պատրաստ է հրաժարական տալ մեր այս տեղեկատվական պարտության և ազգային ողբերգության համար, Կա՞ գոնե մեկ իշխանական պատգամավոր, որ պատրաստ է հրաժարական տալ պարզապես ամոթից... Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հրաժարական չեն տալու, քանի որ իշխանական աթոռները պատասխանատվությունից ժամանակավորապես, կրկնեմ՝ ժամանակավորապես խույս տալու միակ փրկօղակն է: Մի ճանապարհ էլ կա՝ դիկտատուրա, որը Հայաստանը կտանի դեպի աղետ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր