00:00:00

Մխիթարյանը մասնակցել է «Ռոմա»-ի մարզմանը

02:33, 13 նոյեմբեր 2020 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն, ով չէր միացել հավաքականին, մարզվել է «Ռոմա»-ի հետ: Մխիթարյանի հետ մարզմանը մասնակցել են նաև «գայլերի» մի քանի այլ ֆուտբոլիստներ, որոնք չեն միացել ազգային թիմերին: Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Հենրիխ Մխիթարյանին չեն թույլատրում միանալ Հայաստանի ազգային հավաքականին: Նոյեմբերի 7-ին «Ռոմա» ֆուտբոլային ակումբից ՀՖՖ ուղարկվեց Հռոմի շրջանային առողջապահական  համակարգի կողմից գրված ևս մեկ նամակ, որում, հղում տալով Իտալիայում ընդունված առողջապահական նոր օրենքին, նշվում է, որ «Ռոմայում» ընդգրկված ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող սպորտային որևէ միջոցառման մինչև կարանտինի ժամանակահատվածի ավարտը: Ֆուտբոլիստները պետք է ինքնամեկուսանան ակումբի բազայում և չեն կարող լքել Իտալիայի սահմանները, հետևաբար, նաև միանալ իրենց երկրների հավաքականներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր