00:00:00

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԼՀԿ պատգամավորների հետ

03:29, 11 նոյեմբեր 2020 Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի եւ պատգամավոր Անի Սամսոնյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայք էջից։  Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության, ինչպես նաեւ երկրում ստեղծված իրադրության վերաբերյալ: Պատգամավորները ներկայացրել են իրենց գնահատականները, տեսակետներն ու առաջարկները: Զրուցակիցներն ընդգծել են համազգային միասնության եւ համերաշխության, ինչպես նաեւ ներքաղաքական կայունության պահպանման առանձնակի կարեւորությունը ներկայիս իրավիճակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր