Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին դարպասապահ, ազգային հավաքականի թեկնածու, Չարենցավանի «Վանի» ֆուտբոլիստ Հենրի Ավագյանը մեկնել է առաջնագիծ: Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Քիչ առաջ մեր դարպասների պաշտպան Հենրի Ավագյանը մեկնեց պաշտպանելու Արցախը, արցախցիների և ամբողջ հայ ազգի ապրելու և կամքի ազատ արտահայտման իրավունքը։ Բարով վերադառնաս»,-ասված է հայտարարության մեջ:
Աղբյուր ArmSport.am