00:00:00

Վթար Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

04:39, 21 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 20-ին, ժամը 22:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., 1984 թ. ծնված) եւ «Ford» մակնիշի ավտոմեքենաները (վարորդը՝ Հ. Մ., 1975 թ. ծնված): Բախման հետեւանքով «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը՝ Մ. Գ.-ն (2000 թ. ծնված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները եւ հոսանքազրկել «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր