00:00:00

Տավուշի սահմանամերձ Արծվաբերդ գյուղի հարակից տարածքում մոտ 25 հա անտառ է այրվել. պատճառներն ուսումնասիրվում են

22:23, 04 նոյեմբեր 2020 Պատահարներ

Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ գյուղի հարակից տարածքում երեկ՝ նոյեմբերի 3-ին, առավոտյան 10։00-ի սահմաններում, մոտ 25 հա անտառ է այրվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը: Նա նշեց, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդի «Կալեր» կոչվող հանդամասում։ «Նոյեմբերի 4-ի առավոտյան հրդեհաշիջման աշխատանքներ չեն իրականացվել, քանի որ հրդեհն ինքնամարվել է»,- ասաց Դավիթ Գրիգորյանը: Անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններին, թե հակառակորդն է հրդեհել անտառը՝ Դավիթ Գրիգորյանն ասաց. «Պատճառի մասին այս պահին տվյալներ չկան, դեռ պետք է ուսումնասիրություններ անցկացվեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր